ԳլխավորԼուր

«Միսս Տիեզերք-2021» է դարձել մեքսիկուհի ծրագրավորողը

Ֆլորիդայում (ԱՄՆ) անցկացված «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան: Տեղեկությունը հայտնում է մրցույթի թվիթերյան էջը։

​«Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ էին անցել Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի ու Դոմինիկյան Հանրապետության մասնակիցները:

Հայտնի է, որ Անդրեա Մեսան աշխատում է որպես ծրագրավորող, աջակցում է տուրիզմի զարգացմանը, նա նաեւ դիմահարդարող ու մոդել է։

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Մոնիկա Գրիգորյանը։

Comment here