ԳլխավորԼուր

«Միսս տիեզերք-2020»-ում Հայաստանը կներկայացնի ԲՊՀ ուսանող Մոնիկա Գրիգորյանը

«Միսս տիեզերք-2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա-2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։ Նրանք այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ խոսեցին մրցույթի նախապատրաստական աշխատանքների, դժվարությունների ու ակնկալիքների մասին։

Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կմեկնի Նյու Յորք, այնտեղ 10 օր կմասնակցի մրցույթի նախապատրաստական փուլին, որից հետո կմեկնի Ֆլորիդա։

Մոնիկան 21 տարեկան է, ծնունդով Վանաձորից, վերջին երկու տարիներին ապրում է Երևանում։ Սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներին։

Մոնիկայի խոսքով` ինքը մեծ ոգևորությամբ և  պատրաստակամությամբ է ընդունել Գոհարի առաջարկը։

«Ես մեծացել եմ առանց հայրիկի, 10 տարեկան էի, երբ նրան կորցրի։ Մայրս ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել։ Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել։ Ուզում եմ խոսել արցախյան պատերազմի մասին, որը բազմաթիվ երեխաների ծնողազուրկ դարձրեց, ու նրանք ստիպված են լինելու կյանքի հարվածներին միայնակ դիմակայել։ Ես մրցույթին ներկայանալու եմ նաև Արցախի տարազով։ Եթե հնարավորություն տան, ես կպատմեմ Արցախի մասին»,–ասաց նա։

Մանրամասները՝ Sputnik Արմենիա կայքում։

Comment here