ԳլխավորԼուր

Բացառիկ ցուցադրություն` Գրատպության թանգարանում

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։

Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։

Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում:

Ցուցադրությունը կգործի մայիսի 18-ին՝ ժամը 10։00-22։00-ն:
Մուտքն ազատ է։

Comment here