ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն 100 գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի

ԿԳՄՍՆ-ն 100 գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրը 100 միավոր գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին։

Գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։