Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
Օրը պատահական չի ընտրված. 1869-ի այս օրը ծնվել է հայ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։
Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։
Այդ օրը մարդիկ միմյանց գրքեր են նվիրում, անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։
Մի քանի միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։