ԳլխավորԼուր

Էջմիածնի համայնքապետը հեքիաթ է ընթերցել մանկապարտեզի երեխաների համար

Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը վաղ առավոտից ընդունում էր բազմաթիվ հյուրերի, հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Գրադարանի հյուրերից էին թիվ 16 «Ոստան» մանակապարտեզի սաները, որոնց համար Հովհաննես Թումանյանի հեքիաթներն է ընթերցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

Համայնքապետը գրադարանին է նվիրել հայ ու այլազգի գրողների լավագույն ստեղծագործություններից։