ԳլխավորԼուր

Գրքափոխանակության անկյուն` Ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում հունվարի 21-ին բացվել է  Գրքափոխանակության անկյուն, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Դարակներում դրված են արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն:

Անկյունում ներկայացված գրքերից ցանկացածը կարող է հայտնվել ընթերցողի գրադարակում, եթե դրա փոխարեն նա առաջարկի մեկ այլ գիրք, որը Ազգային գրադարանում բացակայում է կամ մեկ օրինակ է:

Անկյունը կօգտագործվի նաև փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը:

 

 

Comment here