ԳլխավորԼուր

«Ռուսական գրքի տուն» Հայաստանում. բացմանը ներկա էր նաև Յուրի Պոլյակովը

Երևանում սեպտեմբերի 17–ին բացվել է Հայաստանի ու Ռուսաստանի բարերարների և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծված «Ռուսական գրքի տուն» ոչ պետական մշակութային կենտրոնի բացումը:

Կենտրոնում առկա է ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի։ Այն ոչ միայն ընթերցողների համար հասանելի կդարձնի ուսումնական և գեղարվեստական գրականությունը, այլև հնարավորություն կտա նրանց մասնակցել մշակութային ու կրթական միջոցառումներին:

Հայաստանում առաջին անգամ կազմակերպությունը հնարավորություն կստանա օգտվել Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանի ավելի քան 200 հազար անվանում հասարակական և հումանիտար գիտությունների էլեկտրոնային ֆոնդերից (բնական և տեխնիկական գիտություն, բժշկություն և այլ բնագավառներ):

Արժեքավոր հրատարակությունները հասանելի են բուհերի ուսանողներին ու հետազոտողներին։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ռուս հայտնի գրող Յուրի Պոլյակովը։ Նա նշել է, որ իր համար «Ռուսական գրքի տան» բացումը յուրահատուկ իրադարձություն է:

«Ինձ սերտ կապեր են միացնում Հայաստանի հետ»,- նշել է Պոլյակովը։

Տեղեկացնենք, որ Պոլյակովի 2 ստեղծագործություն՝ «Ուլիկը կաթի մեջ», «Սնկերի արքան», թարգմանվել են  հայերեն (թարգմանիչ՝ Լիա Իվանյան

 

Comment here