ԳլխավորՀայաստանս

Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում:

ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) «այո» ասացին Հայաստանի անկախությանը։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա միայն 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Նշենք, որ այս տարի Անկախության 29-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների կենտրոնը լինելու էր Վանաձոր քաղաքը (նախորդ տարի Գյումրին էր), սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տոնական միջոցառումների մեծ մասն անցկացվելու է առցանց հարթակում։

Comment here