ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի չեմպիոնները

Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում անցկացված Հայաստանի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ):

Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները` Մացիկ Հակոբյան (55 կգ), Անդրանիկ Պապեյան (61 կգ), Գոռ Սահակյան (67 կգ), Արմեն Գրիգորյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (92 կգ), Արսեն Մարտիրոսյան (102 կգ):