ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Արսեն Հարությունյան

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Թայրբեկ Ժումաշբեկ Ուուլուի հետ եւ լարված պայքարում հաղթեց 7:5 հաշվով:

Աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Արսեն Հարությունյանը Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց:

Արսեն Հարությունյանն երկրորդ անգամ է նվաճում աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ չեմպիոն էր դարձել 2021 թվականին Բելգրադում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թեւանյանը լարված պայքարում 8:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Համզա Ալաջային: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը: