ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի չեմպիոն

Արսեն Հարությունյան

Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում, 61 կգ քաշային ազատ ոճային Արսեն Հարությունյանը եզրափակիչում 11։7 հաշվով հաղթելով ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Արսեն Հարությունյանը մինչև եզրափակիչ հասնելը 6։0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգեռլեյի, 10։0 հաշվով Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ասիլ Այտակինին։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները ևս տպավորիչ ելույթներ են ունեցել՝ անմասն չմնալով մեդալներից։ Մեր թիմը երիտասարդական ԱԱ-ին ներկայացել է 8 ըմբիշով, որոնցից 7-ը պայքարել են մեդալների համար։

70 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Comment here