ԳլխավորԼուր

Ուսանողական մարզական խաղեր. Պոլիտեխնիկում ֆուտբոլ էին խաղում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 22-րդ խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Այսօր Պոլիտեխնիկական համալսարանի 21-րդ մասնաշենքում կայացավ ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը։

Խաղերի նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցառումներով փոխարինելն է: Այս տարի մասնակիցների ոչ մեծ թիվը ֆեդերացիայի նախագահը բացատրում է միջոցառումների կրճատմամբ, ինչը ևս համավարակի հետևանքներից է։

Տեղեկացնենք, որ այս տարի նախատեսված Եվրոպական համալսարանական խաղերը և 31-րդ ամառային ունիվերսիադան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ ձմեռային ունիվերսիադան 2021 թվականի հունվարից հետաձգվել է դեկտեմբեր:

Comment here