ԳլխավորԼուր

Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Ալ-Նասր»

Ֆուտբոլիստ Ռոնալդուն տեղափոխվել է «Ալ Նասր»

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։

«Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին՝ դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»:

Al Arabiya-ի տվյալներով՝ Ռոնալդուն պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025-ի ամառը։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո։

Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է 2022 թվականի նոյեմբերի 22-ից։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա լքել է անգլիական թիմը լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող է, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր։ Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է պորտուգալական «Սպորտինգը», իսպանական «Ռեալը», իտալական «Յուվենտուսը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նա հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ ՝ Անգլիայի չեմպիոն, երկու անգամ ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։