ԳլխավորԼուր

Արաս Օզբիլիսը հեռանում է «Փյունիկից»

Արաս Օզբիլիզ

Արաս Օզբիլիսը հեռանում է «Փյունիկից»։ Այդ մասին նշված է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Օզբիլիսը «Փյունիկին» միացել է 2019 թվականի ամռանը և մեր թիմում անցկացրել է 31 պաշտոնական խաղ ու դարձել 7 գոլի հեղինակ։ Ստացած վնասվածքները խանգարեցին Արասին ցուցադրելու իր ողջ կարողությունն ու անհրաժեշտ խաղային պրակտիկա ունենալ, սակայն երբ նա խաղադաշտ է դուրս եկել, նա միշտ ներդրել է իր ողջ ուժերն ու օրինակելի եղել իր թիմակիցների համար։

Շնորհակալություն, Արաս՝ «Փյունիկում» անցկացրած ժամանակի համար։ Մենք կկարոտենք քեզ»,-նշված է գրառման մեջ։