ԳլխավորԼուր

Ֆուտբոլի ԱԱ-2022. հայտնի են կիսաեզրափակիչների մասնակիցները

Դեկտեմբերի 10-ին կայացել են Ֆուտբոլի ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչների հանդիպումները, որում Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Անգլիային և դուրս է եկել Քաթարում ընթացող մունդիալի 1/2 եզրափակիչ։

Ֆրանսիացիները դեկտեմբերի 14-ին կմրցեն Մարոկկոյի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 23։00-ին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Խորվաթիայի և Արգենտինայի հավաքականները (դեկտեմբերի 13-ին)։

ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։