ԳլխավորԼուր

Կասիլյասը պատմել է ինֆարկտից հետո ունեցած վախերի մասին

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է տարած ինֆարկտի հետեւանքների մասին, տեղեկացնում է Marca-ն։

Ֆուտբոլիստի խոսքերով, նա գրեթե 1 ամիս վախենում էր քայլել, քնել եւ որեւէ ջանք գործադրել։ Այժմ նրա հոգեկան եւ ֆիզիկական վիճակը կայունացել է, սակայն դրան զուգահեռ՝ Կասիլյասը շատ դեղեր է խմում։ Նա մեկ անգամ եւս նշել է, որ դժվար թե վերսկսի կարիերան։

38-ամյա Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել մարզումների ժամանակ եւ վիրահատվել էր 2019-ի մայիսի 1-ին։

Comment here