Հայաստանին ընտրանին պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2:
Մեր կողմից 56-րդ րոպեին գոլերի հեղինակներ դարձան 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն առաջին խաղն էր անցկացնում ազգային թիմում, Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը (11 մ)։
Ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբում երրրորդ տուրից հետո Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր ու խմբային աղյուսակի առաջատարներից է։
4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։