ԳլխավորԼուր

Հայտնի է՝ երբ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ևս մեկ բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է armsport-ը։

Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։

Մխիթարյանն այսօր ժամանել է Villa Stuart կլինիկա, որպեսզի բուժզննում անցնի և գնահատի սրունքի վնասվածքի վիճակը։

Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել ու չէր կարողացել միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ որակավորման փուլի մեկնարկային հանդիպումներում։

Comment here