ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր»-ի հետ

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է համագործակցությունը Միլանի «Ինտեր»-ի հետ։ Ինչպես հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը, կողմերի միջև նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Իտալացի հայտնի ֆուտբոլային լրագրող Նիկոլո Սկիրայի տվյալներով՝ նա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ կստանա, գումարած բոնուսներ։ Արդեն ավարտված մրցաշրջանում Մխիթարյանի աշխատավարձը 3 մլն էր։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը միլանյան թիմի գույները պաշտպանում է 2022 թվականից։ «Ինտեր»-ում անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը հասցրել է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ նվաճելով Իտալիայի երկու չեմպիոնական տիտղոս («Սկուդետո»), երկու գավաթ և երկու սուպերգավաթ։

«Ինտեր»-ի կազմում անցկացրած 187 հանդիպումներում հայ ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews