ԳլխավորԼուր

Հայաստանի լավագույն շախմատիստները հուլիսի 1-ի դրությամբ

Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի լավագույն 10 շախմատիստների և 10 շախմատիստուհիների ցանկը 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։

Տղամարդկանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը (2653) 2-րդ տեղում Շանթ Սարգսյանն է (2646), 3-րդում` Արամ Հակոբյանը (2638), 4-րդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է (2628), 5-րդում` Սամվել Տեր–Սահակյանը (2613), նրան հաջորդում են Գաբրիել Սարգսյանը (2610), Սերգեյ Մովսիսյանը (2594), Մանուէլ Պետրոսյանը (2574), Զավեն Անդրիասյանը (2538) և Տիգրան Պետրոսյանը (2522)։

Կանանց ցանկում լավագույնը Էլինա Դանիելյանն է (2382)։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցում է Լիլիթ Մկրտչյանը (2360), 3-րդը` Մարիամ Մկրտչյանը (2353), 4-րդը` Լիլիթ Գաբոյանը (2292), 5-րդ տեղում Պոլինա Կոբակն է (2223), նրան հաջորդում են Մարիա Գևորգյանը (2214), Աննա Խաչատրյանը (2193), Սուսաննա Գաբոյանը (2182), Անի Ավետիսյանը (2120) և Սիրանուշ Անդրիասյանը (2114)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews