Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը: