ԳլխավորԼուր

Հայտնի է՝ ովքեր ձեռնոց կնետեն շախմատի աշխարհի չեմպիոններին

Ջավոխիր Սինդարով, Ռամեշբաբու Վայշալի

Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:

Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

  • Ջավոխիր Սինդարով՝ 10 միավոր
  • Անիշ Գիրի՝ 8.5 միավոր
  • Ֆաբիանո Կարուանա՝ 7.5 միավոր
  • Վեյ Ի՝ 7 միավոր
  • Հիկարու Նակամուրա՝ 6.5 միավոր
  • Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
  • Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 6 միավոր
  • Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

  • Ռամեշբաբու Վայշալի՝ 8.5 միավոր
  • Բիբիսարա Ասաուբաևա՝ 8 միավոր
  • Չժու Ջիներ՝ 7.5 միավոր
  • Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 7.5 միավոր
  • Աննա Մուզիչուկ՝ 7 միավոր
  • Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
  • Թան Չժունյի՝ 5.5 միավոր
  • Դիվյա Դեշմուխ՝ 5.5 միավոր

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews