ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանի մոտ դողէրոցքի ախտանշաններ են նկատվել

Լևոն Արոնյան

Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Լրացուցիչ թեստավորումներից հետո պարզ կլինի, արդյոք նա կմասնակցի 2-րդ պարտիային, թե ոչ։

ՖԻԴԵ-ն էլ տեղեկացնում է, որ Արոնյանի մոտ դողէրոցքի ախտանշաններ են նկատվել, ու չնայած այժմ նա իրեն լավ է զգում, որոշվել է ռիսկի չենթարկել մրցաշարի մյուս մասնակիցների առողջությունը։

Լևոն Արոնյանը երկրորդ շրջանի առաջին պարտայում պետք է մրցեր ավստրալիացի շախմատիստ Բոբի Չենգի հետ։

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին:

Հավելենք, որ Հայաստանը ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությանը ներկայացնում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Նրանք հաղթահարել են առաջին շրջանը և դուրս են եկել 1/64 եզրափակիչ, բացառությամբ Արոնյանի, որը միանգամից 2-րդ փուլից պետք է միանար մրցաշարին։

Խաղարկությանը մասնակցում է 156 շախմատիստ։ Եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարում խաղալու իրավունք կստանան։ Մրցանակային ֆոնդը 1 892 մլն դոլար է։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Comment here