ԳլխավորԼուր

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:

Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Երրորդ տուրում տղամարդկանց հավաքականի մրցակիցները կլինեն բրազիլացիները, իսկ կանանց թիմը ՝ Հունգարիայի երկրորդ թիմը:

Խաղերին կարող եք հետևել այստեղ։