ԳլխավորԼուր

Հայ շախմատիստները 4 ոսկի են շահել միջազգային մրցաշարում

Էրիկ Գասպարյան

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը:

Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը: