ԳլխավորԼուր

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առաջին տեղն է գրավել Նիդեռլանդներում անցկացված մրցաշարում

Սամվել Տեր-Սահակյան

Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Նիդեռլանդներում անցկացված «HZ University of Applied Sciences Chess Tournament» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Երկրորդ ու երրորդ տեղերը գրավել են Նիդեռլանդները ներկայացնող Մաաթման Նիկն ու Վրոլիկ Լիամը։

Եզրափակիչ աղյուսակն ամբողջությամբ՝ այստեղ։