ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ։
Ըստ դրա` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից:
Վարույթն իրականցնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:
Ամբողջությամբ՝ այստեղ։