ԳլխավորԼուր

ԵՊԲՀ-ի համակուրսեցի ուսանողներն ամուսնացել են. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԵՊԲՀ ուսանողներ Արմանն ու Վարդուհին

Բժշկական մայր բուհի պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ապագա բժիշկները բացի մարդկային կյանքեր փրկելու առաքելության երդումը, խոստացել են նաև հավերժ սիրել: Այդպես եղավ նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ Արման Մարգարյանի և Վարդուհի Հարությունյանի պարագայում, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Երիտասարդները համակուրսեցիներ են: Նրանց սիրո պատմությունը սկսվել է 4-րդ կուրսում, երբ միասին մասնակցում էին ռևմոտոլոգիայի ցիկլին: Ընկերացան, շփվեցին և հասկացան՝ ընդհանրություններ ունեն՝ թե՛ Արմանը, թե՛ Վարդուհին ապագա վիրաբույժներ են: Բժշկական աշխարհը միավորել է նրանց ճակատագրերը, ուստի, սպիտակ խալաթը կուղեկցի նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Հաջողություններ ենք մաղթում Արմանին և Վարդուհուն՝ բուհական, մասնագիտական և անձնական կյանքում»,-մաղթել է ռեկտորը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews