ԳլխավորԼուր

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ»-ն այս անգամ բազկամարտ և բասկետբոլ մարզաձևերից էր

Բազկամարտ

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվել է «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» ներբուհական մրցաշար բազկամարտ և բասկետբոլ մարզաձևերից, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից:

Բասկետբոլի մրցաշարին ընդգրկված էին 4 թիմեր, որոնցից հաղթող է ճանաչվել Hoopers doc թիմը, իսկ լավագույն խաղացող՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մկրտիչ Օհանյանը:

Բազմամարտի մրցումները ևս թեժ են եղել. 90 ապագա բժիշկ իրենց ուժերն են փորձել այս մրցաշարում:

Առաջին հորիզոնականներն են գրավել 12 ապագա բժիշկ տարբեր ֆակուլտետներից:

Բասկետբոլ