ԳլխավորԼուր

Ի գիտություն ԵՊԲՀ ուսանողների

ԵՊԲՀ

ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համաճարակային նոր իրավիճակով պայմանավորված՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մշակել է ուսանողների հիբրիդային ձևաչափով ուսուցման կազմակերպման և գիտելիքների ատեստավորման նոր կանոնակարգի նախագիծ, որը կներկայացվի համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը։

«Համաձայն այդ կանոնակարգի նախագծի՝

ա) առաջին կուրսի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից՝ առկա ձևաչափով,
բ) երկրորդ և բարձր կուրսերի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց ձևաչափերը համակցված)։

Ամբողջական կանոնակարգը ձեր ուշադրությանը կներկայացվի հաստատումից հետո»,-նշված է գրառման մեջ։

Comment here