«Արտակարգ ամառը արտակարգ գրքով» ընթերցանության նախագծի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներից ստացել է բազմաթիվ աշխատանքներ:
Ամփոփելով և ընտրելով լավագույն տասը՝ ներկայացնում ենք Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Առաքելյանի «արտակարգ գիրքը»՝ Պարույր Սևակ «Ամանեջ»:
#գիրքը_միտք_է
«Այս ստեղծագործությունը պատմում է մարդկային փոխհարաբերությունների, եղբայրության և թշնամանքի, հավատարմության, դավաճանության, եսասիրության ու անձնազոհության մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում Ամանեջում` հեղինակի հայրենի գյուղում։
Ի տարբերություն մյուս եղբայների` Երանոսը բարեխիղճ է, աշխատասեր, ապրում է ոչ լիարժեք կյանքով, միշտ հալածանքների է ենթարկվում։
Իշխելու ցանկությունը համակել է բոլորին` բացի Երանոսից։ Գյուղացիներն ապրում են ուրիշի կյանքով։ Ցավոք, այսօր էլ նման մարդիկ շատ են մեր հասարակության մեջ։ Երանոսը այն մարդկանցից է, որն իրեն այրելով` կտաքացնի ուրիշներին։ Հարուստների համար շունն ու հովիվ համարյա թե նույնն են։ Վեպում նկարագվում է գյուղացու դժվարին կյանքի, կենցաղի իրական պատկերը։ Առհասարակ կապ չունի մարդը հովի՞վ է, թե՞ հարուստ, պետք է հոգիդ հարուստ լինի։
Կատարյալ մարդ չկա, պարզապես պետք է պաշտպանել ինքդ քեզ, անել այնպես, որ քեզ հետ հաշվի նստեն։ Ամենակարևորը կյանքում մարդկային արժեքներն են, որոնք պետք է պահպանել և հարգել սեփական «ես»-դ։ Հեղինակը հենց սա է ուզում փոխանցել ընթերցողին։
Այս վեպը նույնքան ինքնատիպ և տարբերվող է, որքան Սևակի պոեզիան. ցավոք, անավարտ է մնացել…»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։