ԳլխավորԼուր

ԵՊԲՀ թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը (5 կուրսանտ) զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներում`ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվելով պատվոգրով:

ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներն անցկացվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որին մասնակցել է ուսումնական զորամասերի 16 թիմ: