ԳլխավորԼուր

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ

Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն

Goldmoney Asian Rapid մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթեց 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով և պայքարը տեղափոխեց թայ–բրեյք։ Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։

Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ երկու պարտիայում էլ՝ 2։0։

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը թայ–բրեյքում պարտության մատնեց չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-4–ը:

Comment here