Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի մեկնարկային տուրում վստահ հաղթանակներ են տարել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի թիմից հաղթանակներ են տարել Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) և Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը:
Այսօր երկրորդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի Անդորրայի, իսկ կանանց հավաքականը՝ Մեքսիկայի հետ:
Խաղերին կարող եք հետևել այստեղ։