ԳլխավորԼուր

ԵԱ. հայ շախմատիստները հաղթել են 3-րդ փուլում

Գաբրիել Սարգսյան

Մարտի 5-ին անցկացվեց Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 3-րդ խաղափուլը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էմին Օհանյանը հաղթանակ տոնեցին:

Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը 3 հնարավորից վաստակել են 2.5 միավոր:

Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 2 միավոր:

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։