ԳլխավորԼուր

Գեղասահքի մրցաշարում ՀՀ-ն ներկայացնող զույգը 3-րդ տեղում է. տեսանյութ

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանիշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մեր ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը, Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի 25-ին՝ Գերմանիայի ժամանակով 16:25-ին, տեղի կունենա պարային զույգերի ռիթմիկ պարային ելույթը։

Nebelhorn Trophy 2021-ի տղամարդկանց կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթից հետո 12-րդ հորիզոնականում է։ Տղամարդկանց երկար ծրագրում մեր մենասահորդը հանդես կգա 19 համարի ներքո։

Comment here