ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմում տուժածներ չկան։