Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Մայր Աթոռից էլ հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Նույն օրը և նույն ժամին լռության րոպե կհայտարարվի նաև Արցախում։ Ժամը 10:30-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։
Comment here
You must be logged in to post a comment.