Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների երեխաները կմեկնեն արտասահմանյան շրջագայության

«Հակոբյաններ» համահայկական կենտրոնի և «Չումբո» նախաձեռնող խմբի կողմից կմեկնարկի նոր ծրագիր, որի շրջանակներում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների երեխաները կմեկնեն արտասահմանյան շրջագայության:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է  ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական վճարումների քաղաքականության և ընտանիքի հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը:

«Մշակույթի և երիտասարդության պալատում  հանդիպել են  ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները , որի ընթացքում քննարկվել են մեկնարկող  նախագծի վերաբերյալ  հարցեր: Ընդհանուր առմամբ՝ ընդգրկվել են 10-12 տարեկան երեխաներ, որոնց թիվ ավելի քան  200 է:

Բոլոր զոհված  զինծառայողների երեխաները՝ ամեն մեկն իր տարիքային խմբին համապատասխան, կմասնակցեն ծրագրին:  Շրջագայության  ժամանակ  կկազմակերպվեն բազմաթիվ ժողովներ, կրթական, մշակութային ծրագրեր:  Ըստ նախատեսվածի՝ երեխաների առաջին խումբը   շրջագայության կմեկնի մինչև տարեվերջ: Ծրագրի նպատակներից է ստեղծել Արցախի Հանրապետության և աշխարհասփյուռ  հայության միջև ամուր կապեր», — ասաց Ս. Դադայանը:

Comment here