ԳլխավորԼուր

Դեբեդ գետում հայտնաբերված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։

Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,-գրել է Դերձյանը։

Ապրիլի 25-ին հայտնել էինք, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան գետն էր գցել մայրը։