ԳլխավորԼուր

Բրյուսովի անվան համալսարանի մոտից 7 երիտասարդ է բերման ենթարկվել

Երևանի Թումանյան փողոցից` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մոտից, 7 երիտասարդ է ոստիկանություն տարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Վերջիններս ոստիկանություն են տարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։

Երիտասարդներն իրազեկման ակցիա էին անում Բրյուսովի համալսարանի մոտ ու վանկարկում էին. «Պայքա՛ր»։ Այնուհետև նրանցից ոմանք նստեցին Թումանյան փողոցի ասֆալտին` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել տղաներին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։