ԳլխավորԼուր

Կիրանցեցի 96-ամյա Լենա տատին կոչ է անում՝ օգնեք, որ մեր գերեզմանը չպղծեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Տավուշցիների բողոքի ակցիային միացած 96-ամյա Լենա Ղարդաշյանը կմնա համագյուղացիների հետ այնքան, որքան պետք լինի։ Նա միայն մի բան է ակնկալում իր հայրենակիցներից։

«Մեզ օգնեն։ Մեզ օգնության գան։ Օգնեն, որ մեր գերեզմանը չպղծեն։ Մեր ասֆալտը չկորչի, մեր բնությունը չկորչի։ Թուրքի մեռնելը հենց էս բնության համար ա, էս անտառների համար ա»,-Usanogh.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց նա։

Հավելենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Լենա տատին պարգևատրել է «Սոսե մայրիկ» մեդալով։

Մանրամասները՝ Անի Ռափյանի տեսանյութում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։  Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։