ԳլխավորԼուր

Թեհրանում ուսանողուհին գրեթե մերկացել է՝  ի նշան բողոքի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նոյեմբերի 2-ին Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի ուսանողուհին մերկացել է մինչև ներքնազգեստը ՝ բողոքելով Իրանում իսլամական խիստ դրես-կոդի դեմ, հայտնում է The Economic Times-ը։

Ուսանողների խոսքով՝ նա մերկացել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նկատողություն են արել հիջաբը սխալ կրելու համար։ Աղջիկը ձերբակալվել է։

Համալսարանի ներկայացուցիչ Ամիր Մահջոբը X-ում հայտնել է, որ «ոստիկանական բաժանմունքում պարզվել է, որ ուսանողուհին գտնվում է լուրջ հոգեբանական ճնշման տակ և տառապում է հոգեկան խանգարումով»:

Amnesty Iran իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։