Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։
Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նույնպես, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ատեստավորում անցնելու եւս մեկ հնարավորություն տան։
ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հիշեցրեց բողոքողներին, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023 թ-ի օգոստոսին, բայց նրանց հնարավորություն է տրվել մասնակցել կամավոր ատեստավորմանը։
Ուսուցիչներին, սակայն, չբավարարեց պատասխանը, նրանք պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։