Բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հանձնվելու է 16 861 դիմորդ/քննություն:
Հայտագրվածների թվով 1-ին տեղում «Անգլերեն»-ն է՝ 5021 դիմորդ, հաջորդում են «Մաթեմատիկա»-ն՝ 4185 և «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը 3228 դիմորդով:
Ամենաքիչը հայտագրվել են «Աշխարհագրություն» (56 դիմորդ), «Ֆրանսերեն» (32), «Գերմաներեն» (30), «Իսպաներեն» (1) հանձնելու համար։
«Իտալերեն» և «Պարսկերեն» հանձնողներ այս փուլում չեն լինելու:
«Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրվել է 1219, «Հայոց պատմություն»՝ 1081, «Քիմիա»՝ 1043, «Ֆիզիկա»՝ 826, «Ռուսերեն»՝ 139 դիմորդ։
Հիշեցնենք, որ առաջին քննությունը հունվարի 20-ին է («Հայոց լեզու և հայ գրականություն»)։