Հայաստանյան բուհերի ամենաբարձր վարձավճարն այս՝ 2022-23 ուսումնական տարում 1 մլն դրամն է Երևանի պետական համալսարանում՝ «Իրավագիտություն», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ու Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ «Ստոմատոլոգիա» և «Բուժական գործ» մասնագիտությունների համար։
Ամենացածր վարձավճարները Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում են՝ 140 հազար դրամ՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Մասնագիտական մանկավարժություն-Պատմություն» և «Մասնագիտական մանկավարժություն-հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների համար։
Առավել մանրամասն այս հղումով՝ ՀՀ բուհերի մասնագիտությունների ցանկը, ընդունելության քննությունները, տեղերի քանակն ու վարձավճարները 2022-23 ուսումնական տարում։