Գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութը։
Հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների Հայաստանից, Արցախից և սփյուռքից»,– գրել է Ծառուկյանը:
Նշենք, որ հանձնախմբի անդամներն ավելի քան 4 ամիս ընտրություն են կատարել Հիսուսի արձանի մրցույթին ներկայացված տասնյակ նախագծերի միջև։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` միայն արձանի բարձրությունը առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։