ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում ցուցարարները պատվանդանից վայր են գցել ու ջուրը նետել Քրիստափոր Կոլումբոսի արձանը, երբ քաղաքում հրավառություն էր ԱՄՆ անկախության օրվա առթիվ։
Ինչպես նշում է տեղի Baltimore Sun-ը, դա քաղաքում Կոլումբոսի 3 արձաններից մեկն էր։
Իսկ Վաշինգթոնում, NBC-ի փոխանցմամբ, նախագահ Դոնալդ Թրամփի տոնական ելույթից հետո բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են ԱՄՆ-ի դրոշը՝ վանկարկելով կոչեր ընդդեմ «ստրկության, ցեղասպանության եւ պատերազմի»։
Իրավապահները հեռացրել են ցուցարարներին Սպիտակ տան մոտից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։