Հայաստանի Ազգային ժողովի շենքը որպես աջակցություն բարեկամ Լիբանանի՝ լուսավորվեց այդ երկրի ազգային դրոշի գույներով: Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին:
Լիբանանի դրոշի գույներով է լուսավորվել նաև Երևանի քաղաքապետարանի շենքը։ Երևանն ու Բեյրութը քույր-քաղաքներ են։ Քաղաքապետ Հայկ Մարությանը, հրապարակելով շենքի լուսավառ լուսանկարը, նշել է. «Մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք»։
Հիշեցնենք, որ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 137 մարդ, մոտ 5000 մարդ վիրավորվել է։ 80 մարդ համարվում է անհետ կորած։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։